Հայրենիքում վերջին հրաժեշտն են տվել А'Студио խմբի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովին

16:07 • 01.05.15

Ղազախստանի բնակիչներն այսօր վերջին հրաժեշտն են տվել երգիչ, երաժիշտ, «А'Студио» խմբի նախկին մենակատար, հանրապետության վաստակավոր գործիչ Բատիրխան Շուկենովին։

 

Ինչպես տեղեկացնում է газета.ru-ն, քաղաքացիական հոգեհանգիստը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ, կայացել է պետական ֆիլհարմոնիայի շենքում։

 

Երաժշտին հրաժեշտ տալու համար հավաքվել են նրա հարազատներն ու մերձավորները, հայտնի գործիչներ, հանրապետության արտիստներ ու երգիչներ, ինչպես նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «А'Студио» խմբի անդամները։

 

«А'Студио» խմբի հիմնադիր ու առաջին մենակատարը մահացել է ապրիլի 29-ին՝ 53 տարեկանում։ Նրա մահվան պատճառը, ենթադրաբար, կաթվածն է եղել։

Հայրենիքում վերջին հրաժեշտն են տվել А'Студио խմբի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովին