Bentley-ն ցուցադրել է իր առաջին քրոսովերի` Bentayga-ի սրահը. տեսանյութ
Բրիտանական Bentley ընկերությունը տեսաթիզեր է հրապարակել, որում ներկայացված է դրա առաջին քրոսովերի` Bentayga-ի սրահը` ներսից:
Տեսնյութից պարզ է դառնում, որ մեքենան համալրված է ամբողջովին թվային սարքավորումներով` նոր սերնդի Audi Q7 -ի ոճով, ինչպես նաև` պրոյեկցիոն դիսփլեյ, գիշերային տեսանելիության տեսախցիկ, շարժիչը գործի գցելու սենսորային կոճակ: Հնարավոր է՝ մեքենան համալրված լինի նաև նույն Audi Q7-ի 6 լ 12-գլանանի դիզելային շարժիչով:
Bentayga-ի սպիդոմետրը սահմանափակված է 320 կմ/ ժամ-ով: Այս կերպ սա կլինի ամենաարագընթացը իր դասում: «Կորեսպոնդենտը» գրում է, որ նորությը ենթադրաբար շուկայում կհայտնվի 2016-ին:
Հայտնի է, որ Bentayga-ից բացի Bentley-ն մտադիր է նաև ևս մեկ քրոսովեր ստեղծել, միայն թե ավելի փոքր չափերի:










