Samsung-ը 14 մլրդ դոլար արժողությամբ միկրոսխեմաների արտադրության գործարան է կառուցում

16:44 • 07.05.15

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը սկսել է 14,4 մլրդ դոլար արժողությամբ նոր գործարանի կառուցման աշխատանքները, որը միկրոսխեմաներ է արտադրելու, հայտնում է ТАСС գործակալությունը:

 

Գործարանը կառուցվում է Սեուլից 70 կմ հեռու գտնվող Փյոնտհեկ քաղաքում, իսկ դրա գործարկումը սկսվելու է 2017-ի առաջին կիսամյակում:

 

Այս նախագիծն ամենամեծ ներդրումային ծրագիրն է ընկերության պատմության մեջ, որը կստեղծի 150.000 աշխատատեղ։

 

Շինարարական աշխատանքների սկիզբն ազդադարող արարողությանը ներկա են եղել Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն և կառավարության այլ անդամներ: