6 բնական միջոց` մաշկը հարթեցնելու համար

20:28 • 07.05.15

Հարեք երկու ձու՝ մինչև  փրփրանման զանգված ստացվի, այնուհետև  տարածեք դեմքի և պարանոցի վրա: 20 րոպե թողնելուց հետո կարող եք լվանալ:  Ձուն այս եղանակով կարելի է կիրառել՝ նաև մեկ թեյի գդալ թթվասեր խառնելով: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ն` հարթ մաշկ ունենալու համար այս քսուքը պետք է օգտագործել շաբաթական երկու անգամ: Ձուն ձգող հատկություն ունի և օգնում է հարթեցնել մաշկը:  Աղբյուրն առաջարկում է նաև մի քանի այլ տարբերակ, որ կարելի է կիրառել մաշկը հարթեցնելու  համար:

1. Մեղր


Մեղրը կարող եք կիրառել մաշկի  այն հատվածում, որը ցանկանում եք հարթեցնել: 2-3 թեյի գդալ մեղրը պետք է  խառնել  մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի  և թարմ կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը տարածեք դեմքին, թողեք` չորանա, ապա մաքրեք: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մի քանի օր իրար հետևից կիրառել այս մեթոդը:


2. Հալվե (ալոե)


Առանձնացրեք հալվեի տերևների  հեղուկը և քսեք դեմքին: Դարձյալ 15-20 րոպե թողնելուց հետո լվացեք դեմքը: Սա կարող եք շաբաթական մի քանի անգամ կրկնել:


3. Կիտրոն


Ճզմեք կիտրոնը և քսեք դեմքին: 15 րոպե հետո լվացեք դեմքը:  Լավ արդյունք ստանալու համար այս գործողությունը կրկնեք օրական մի քանի անգամ:


4. Վարունգ


Քամեք կես վարունգի հյութը, քսեք դեմքին և թողեք` չորանա, որից հետո կարող եք լվանալ դեմքը:  Վարունգով մեկ այլ արդյունավետ խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է  2 թեյի գդալ վարունգի հյութը, ձվի սպիտակուցը և 3-5 կաթիլ ձեթ: Այն կարելի է կիրառել  դեմքի և պարանոցի համար:


5. Ձիթապտղի յուղով մերսում


Ձիաթպտղի ձեթով կարելի է 10 րոպե մերսել դեմքի մաշկը և պառկել քնելու: Այս մերսման համար կարելի է կիրառել նաև ավոկադոյի, նուշի, կոկոսի յուղ: Դրանցով կարելի է մերսել նաև պարանոցի, ձեռքի և ոտքի մաշկը:
 
 

6 բնական միջոց` մաշկը հարթեցնելու համար