Կույր հղի բրազիլուհուն հնարավորություն է տրվել «տեսնել» իր դեռ չծնված երեխային. տեսանյութ
Շատ հղի կանանց համար սովորական է դարձել ուլտրաձայնային հետազոտություն միջոցով «տեսնել» իրենց երեխաներին՝ նախքան նրանց ծնվելը, սակայն 30-ամյա բրազիլուհի Տատյանա Գուերային դա վիճակված չէր:
CMBC-ն պատմել է, թե ինչպես է դա հնարավոր դարձել անգամ հղի կնոջ համար` ի դեմս Տատյանայի: Հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները վեր են ածվել 3D պատկերների: Այդ կերպ բրազիլուհին կարողացել է «տեսնել» իր երեխային:
Բրազիլուհին չի կարողացել զսպել արցունքները և որոշել է երեխային անվանակոչել Մուրիլյու:
Աղբյուրը նշում է, որ այժմ մեծ տարածում են գտնում ուլտրաձայնային հետազոտության սարքավորումները, որոնք կարողանում են բարձր որակի եռաչափ պատկերներ ստեղծել:










