Գարնանային թեթևացում. ինչպես ձերբազատվել ավելորդ քաշից հեշտ պատրաստվող ըմպելիքի օգնությամբ

20:28 • 08.05.15

Ամռանն ընդառաջ օրգանիզմը կարիք է ունենում թեթևացման և գարնանային մաքրման: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջինում մարդ 1.5 կգ-ով գիրանում է ձմռան ամիսներին: Այս մասին գրում է Home Healthy Recipes-ը` օրգանիզմի գարնանային թեթևացման  համար հիանալի բաղադրատոմս առաջարկելով:

Շաբաթը սկսեք բանջարեղենից և մրգերից  թարմ պատրաստված հյութեր օգտագործելով:  Սկսեք ավելի երկար քայլել օրվա ընթացքում և օրական  10-15 րոպե կարդիո մարզանքներ արեք: Այս ընթացքում կարևոր է մեծացնել նյութափոխանակությունը, որը ավելի դանդաղ է գործում ձմռան ամիսներին:  Նյութափոխանակությունը կարգավորելով` հնարավոր է ձերբազատվել ավելորդ քաշից: Բացի այդ՝ լավ է այդ ընթացքում օգտագործել հետևյալ բաղադրատոմսը:


Անհրաժեշտ բաղադրիչները `

1 բաժակ լոլիկի մածուկ


¼ բաժակ կիտրոնի հյութ


1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ


1 թեյի գդալ կայնեյան պղպեղ


Նեխուրի 2 ցողուն:

  Բլենդերով հարեք բոլոր բաղադրիչները՝ բացի նեխուրից, որից 220 մլ հյութ կստանաք: Լցրեք հյութը ապակյա տարայի մեջ և ավելացրեք  նեխուրի ցողունները: Հյութն ըմպելով՝ աստիճանաբար կերեք նաև նեխուրը` լավ ծամելով: Նեխուրն ու ըմպելիքը պետք է սպառել միաժամանակ:

Օրական այս ըմպելիքը պատրաստեք և օգտագործեք 2-3 անգամ՝ ուտելուց հետո:   Կարող եք միանգամից մեկ օրվա չափաբաժին պատրաստել, բայց պետք է այն պահել սառնարանում: Այս մեթոդով օրգանիզմը մաքրեք 1 շաբաթից մինչև 1 ամիս ժամկետում:

 

Գարնանային թեթևացում. ինչպես ձերբազատվել ավելորդ քաշից հեշտ պատրաստվող ըմպելիքի օգնությամբ