Երեք բաղադրիչ` հրաշք ըմպելիք պատրաստելու համար, որը կապահովի օրգանիզմի ընդհանուր առողջությունը

23:57 • 08.05.15

Այս բաղադրատոմսը պատրաստելը հեշտ է, քանի որ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները կարելի է հեշտությամբ ձեք բերել մոտակա խանութից: Այն օգնում է վերացնել օրգանիզմի  վատ բջիջները  և դանդաղեցնում է դրանց աճը:


Ինչպես ներկայացնում է  Healthy Life Tricks-ը`  ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճակնդեղ (եթե շատ մեծ է` կեսը), երկու գազար և 1 խնձոր:

Անհրաժեշտ է կտրատել ճակնդեղը, խանձորը և գազարները, ապա հյութաքամիչով անցկացնել ճակնդեղը: Հյութը թողեք՝ մեկ ժամ մնա ապակյա բաժակի մեջ՝ սառնարանում, ապա ավելացրեք նաև գազարից և խնձորից ստացված հյութը: Օգտագործեք այն առավոտյան` նախաճաշից 30-40 րոպե առաջ:


Կարևոր է բոլոր բաղադրիչները միանգամից չխառնելը: Ճակնդեղի հյութը բաց ապակյա տարայով սառնարանում դնելիս վերանում են դրա բոլոր վնասակար հատկությունները, որոնք կարող են սրխառնոց, փսխում առաջացնել:


Այս ըմպելիքի օգտակարությունն ապացուցվել է հետևյալ խնդիրների դեպքում.


1. կանխում է չարորակ բջիջների  առաջացումը


2. կանխում է  լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների առաջացումը, օգտակար է նաև խոցերի ժամանակ


3. ամրապնդում է իմունային համակարգը, վերացնում վնասակար նյութերն օրգանիզմից և բարելավում մարսողական համակարգի աշխատանքը


4. թեթևացնում է դաշտանային ցավերը


5. ավելացնում է արյան կարմիր գնդիկների քանակը և նվազեցնում խոլեստերինի մակարդակն արյան մեջ


6. բարելավում է մաշկի տեսքն ու վերականգնում փայլը

7. օգտակար է ավելորդ քաշից ձերբազատվելու համար:


Հակացուցումներ` միզաքարային հիվանդություններ, շաքարախտ, փորլուծություն:

 

Երեք բաղադրիչ` հրաշք ըմպելիք պատրաստելու համար, որը կապահովի օրգանիզմի ընդհանուր առողջությունը