Sony-ն 20 դոլար է ստանում յուրաքանչյուր iPhone-ից. The Wall Street Journal

15:50 • 08.05.15

Բջջային հեռախոսների համար ֆոտոմոդուլների խոշորագույն մատակարար Sony ընկերությունը 20 դոլար է աշխատում յուրաքանչյուր iPhone-ից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Բոլոր iPhone 6-երը և iPhone 6 Plus-երն ունեն ճապոնական արտադրողի ֆոտոխցիկները:

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում վաճառվել է մոտ 60 միլիոն iPhone: Այդկերպ Apple-ի համար ֆոտոխցիկների մատակարարումից Sony-ն աշխատել է 1,2 միլիարդ դոլար:

 

Sony-ի ֆոտոմոդուլների ընդհանուր մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում հասել է 40 տոկոսի:

 

Sony-ն 20 դոլար է ստանում յուրաքանչյուր iPhone-ից. The Wall Street Journal