Spotify-ի եկամուտը 2014-ին կազմել է ավելի քան մեկ միլիարդ եվրո
Spotify երաժշտական ծառայությունը 2014 թվականին աշխատել է 1,08 միլիարդ եվրո, ինչը 45 տոկոսով ավելին է, քան 2013 թվականի ցուցանիշները, գրում է gazeta.ru-ն:
Սակայն ընկերության օպերացիոն կորուստը 91 միլիոն եվրոյից հասել է 165 միլիոն եվրոյի: Ընկերությունում դա կապում են նոր նախագծերի ստեղծման մեջ իրականացվող ներդրումների և նոր շուկաներ դուրս գալու հետ:
Ավելի վաղ 2015 թվականի ապրիլին Spotify-ը գնահատվել է 8,4 միլիարդ դոլար: Դա թույլ է տվել ծառայությանը դառնալ ամենաթանկ մասնավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը:










