Apple-ը նոր սոցիալական ցանց ստեղծելու պատենտ է ստացել

23:34 • 09.05.15

Apple ամերիկյան ընկերությունը նոր պատենտ է ստացել, որում նկարագրվում են նոր սոցիալական ցանց ստեղծելու սկզբունքները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

 

Apple-ի սոցցանցում, ըստ աղբյուրի, մարդկանց հետ շփումներ են առաջարկվելու` ըստ գեոլոկացիայի և օգտատերերի ակտիվության. պարզ ասած` առաջարկվելու է շփվել այն մարդկանց հետ, ովքեր մոտ են ապրում իրար և միևնույն կամ նման զբաղմունքներ ունեն:

 

Առայժմ, սակայն, անհայտ է` արդյո՞ք պատենտը ստանալուց հետո հանրահայտ բրենդը կստանձնի նաև սոցցանցի ստեղծման գործը:

 

Apple-ը նոր սոցիալական ցանց ստեղծելու պատենտ է ստացել