Դեմքի ծակոտիները վերացնելու 5 եղանակ
Դեմքի ծակոտիները շատ նման են կյանքի ցանկացած ասպարեզում հանդիպող խնդիրներին, և ինչպես ցանկացած խնդիր՝ դրանք նույնպես հնարավոր է հաղթահարել: Ինչպես կանայք, այնպես էլ՝ տղամարդիկ մշտապես բախվում են դեմքի ծակոտիների ու սև կետերի խնդրին, որոնք առաջանում են մաշկի լայն ծակոտիներ փոշու ներթափանցման հետևանքով: Այս մասին գրում է yourstylishlife.com կայքը և ներկայացնում սև կետերի դեմ պայքարելու արդյունավետ եղանակներ:
1. Անյուղ մաքրող միջոց
Այս միջոցները մաքրում են փոշին, դեմքի յուղը և շպարը և միաժմանակ չեն ազդում դեմքի մաշկի բնական խոնավության վրա: Այնուհետև լվացեք սառը ջրով, որն օգնում է նեղացնել ծակոտիները:
2. Կավի դիմակ
Այս դիմակը հանում է ավելորդ ջուրն ու յուղը մաշկից, որի արդյունքում ծակոտիները նեղանում են:
3. Բնական դիմակներ
Խառնեք 2 ձուն, 4 թեյի գդալ շաքարավազը և մի քանի կաթիլ կիտրոնի հյութը, և ձեր դիմակը պատրաստ է: Քսեք այն դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով:
4. Դեմքի տոներներ
Մաշկի տոներներն օգտակար են յուղոտ և փայլուն մաշկի դեպքում, կանխում էեն վնասումները և փակում ծակոտիները:
5. Վիտամին C
Վիտամին C-ն խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը:
Խմեք հնարավորինս շատ ջուր՝ այլ խմիչքների փոխարեն: Այն կնպաստի ծակոտիների նեղացմանը, օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:










