Ferrari-ն ՉԹՕ-ի դիզայնով թռչող ավտոմեքենա է նախագծել (լուսանկարներ)
Իտալական Ferrari ընկերության դիզայներ Ֆլավիո Մանզոնին ՉԹՕ-ի դիզայնով թռչող ավտոմեքենա է նախագծել, որը կարծես գիտաֆանտաստիկ ֆիլմերից լինի, գրում է Daily Mail-ը:
Դիզայներն անձամբ գիտաֆանտաստիկ գրականության և ֆիլմերի երկրպագու է, ինչից ոգեշնչված էլ նախագծել է սուպերքարը:
Թռչող մեքենայի դիզայնը նման է 1980-ականներին «Դիսնեյ» ընկերության նկարահանած Flight of the Navigator ֆիլմում առկա թռչող սարքին:
Մանզոնին ասել է, որ նա փորձել է պատկերացնել մեքենան այնպիսի դիզայնով, որն ապագայում կօգնի թռչող մեքենաներ արտադրելու գործընթացին:
Նշվում է, որ Մանզոնիի գաղափարներն ու գծագրերը կյանքի է կոչել Գիյոմ Վասյորը՝ եռաչափ մոդելավորման համակարգչային ծրագրով:


















