Շվեդիայում մոտ մեկ ամսից շահագործման կհանձնվեն Volvo էլեկտրական ավտոբուսներ

13:31 • 10.05.15

Volvo ընկերությունը հայտարարել է, որ հունիսի 15-ից կավարտվի Շվեդիայում իր արտադրության էլեկտրական ավտոբուսների փորձարկման փուլը և դրանք կհանձնվեն շահագործման, գրում է 3dnews.ru-ն:


Կայքը նշում է, որ ավտոբուսները կշահագործվեն Գոթենբուրգ քաղաքում, որը Շվեդիայի խոշորագույններից մեկն է:


Ավտոբուսներն ունեն 10,7 մետր երկարություն և նախատեսված են 86 ուղևոր տեղափոխելու համար: Ավտոբուսները կունենան նաև Wifi ցանցին միանալու հնարավորություն:


Այժմ, ընկերությունը նաև աշխատում է նոր տեխնոլոգիա ստեղծելու վրա, որը ենթադրում է շարժվող էլեկտրական մեքենայի լիցքավորումը ընթացքի ժամանակ՝ դրա մեջ ներկառուցված անլար լիցքավորման համակարգի միջոցով:

Շվեդիայում մոտ մեկ ամսից շահագործման կհանձնվեն Volvo էլեկտրական ավտոբուսներ