Intel-ը թողարկել է Atom x3 էներգախնայող պրոցեսորների երկու նոր մոդել

15:00 • 10.05.15

Intel ընկերությունը համալրել է Atom x3 պրոցեսորները երկու նոր մոդելներով՝ x3-C3405 և x3-C3445 պրոցեսորներով, գրում է 3dnews.ru-ն:


Նոր մոդելներն  արտադրվում են 28 նանոմետրանոց տեխնոլոգիայով: Դրանք բաժանված են 4 միջուկների՝ ընդհանուր 1,2 ԳՀց հզորությամբ: Ներկառուցված գրաֆիկական միջուկը գործում է 456ՄՀց հաճախականությամբ:


Կայքը հիշեցնում է, որ Atom x3 պրոցեսորները ներկայացվել էին դեռ MWC 2015 ցուցահանդեսի ժամանակ:


Atom x3 պրոցեսորները ստեղծվել են SoFIA (Smartphone or Featurephone on Intel Architecture) ծրագրի շրջանակներում, որը կոչված էր նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, լայնացնել դրա գործառույթները և այլ ընկերությունների հետ համագործակցելու շնորհիվ արագացնել պրոցեսորների շուկա դուրսբերումը:

 


Intel-ը թողարկել է Atom x3 էներգախնայող պրոցեսորների երկու նոր մոդել