Facebook-ը սեփական որոնողական համակարգն է փորձարկում
Facebook սոցիալական ցանցը սեփական որոնողական համակարգն է փորձարկում: BBC-ն մանրամասնում է, որ խոսքը ներկառույց հավելյալ ծրագրի մասին է:
Այդ ծրագրով հնարավոր կլինի հղումներ դնել կարգավիճակների թարմացումների մեջ` առանց Google-ի պես որոնողական համակարգերի նախնական օգտագործման:
Այժմ Facebook-ի որոշ օգտատերեր իրենց էջերում տեսնում են «ավելացնել հղում» կոճակը, որի սեղմումից հետո բացվում է պատուհան` «բանալի»-բառերով հոդվածների և գրառումների որոնման հնարավորությամբ:
Այս փորձարկումն անցկացնելու համար ինդեքսավորվել է տրիլիոնից ավելի հրապարակում: Առայժմ հայտնի չէ, թե նոր գործառույթը երբ մատչելի կլինի բոլոր օգտատերերին:










