Բրիտանացին հազարավոր թղթերից կամուրջ է «կառուցել» (լուսանկարներ)

10:53 • 11.05.15

Մեծ Բրիտանիայի Գրիսդեյլ հովտում ուշագրավ կամուրջ է տեղադրվել, որը քարի ու բետոնի փոխարեն պատրաստված է սովորական թղթից:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, փոքրիկ գետակի վրայով անցնող կամուրջը բաղկացած է թղթի 22.000 կտորից: Հետաքրքրական է, որ դրա պատրաստման հարցում չի օգտագործվել ո՛չ սոսինձ, ո՛չ որևէ այլ ամրացնող նյութ:

 

Հայտնի է, որ թղթե կամրջի ստեղծման վրա դրա հեղինակ Սթիվ Մեսամը ծախսել է 3 տարի: Նրա պնդմամբ՝ 4.5 տոննա կշռող ու 5 մ երկարությամբ կամուրջը շատ պինդ է ու հուսալի:
Նշվում է, որ կամուրջը տեղադրված է մնալու մինչ մայիսի 18-ը:

 

+12
+12

Բրիտանացին հազարավոր թղթերից կամուրջ է «կառուցել» (լուսանկարներ)