Գերմանացիները «կծկվող» մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

14:01 • 11.05.15

Գերմանիայի Բրեմեն քաղաքի DFKI Robotics Innovation Center նորարարական կենտրոնի մասնագետները «կծկվող» մեքենա են ստեղծել, որը ստացել է EO Smart Connecting Car 2 անվանումը:



Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, այս նորարարությունը հարմարավետ է հատկապես նեղ փողոցներով երթևեկելու ու գերբեռնված ավտոկանգառներում կայանելու առումով:



Նշվում է, որ տվյալ փոխադրամիջոցը ստեղծելու համար գերմանացի ինժեներներն աշխատել են 3 տարի: Սրա նախատիպը ներկայացվել է դեռևս 2012թ.:

 

EO Smart Connecting Car 2-ն ունի բոլոր ուղղություններով շարժվող 4 անիվ, բացի այդ՝ մեքենայի խցիկը շարժական է: Հարկ եղած դեպքում այն կարողանում է «կծկվել»` փոքրանալով մոտ 80սմ-ով ու դառնալով մոտավորապես հեծանվի չափ:

 

Մասնագետների խոսքերով՝ փոփոխությունն իրականացվում է մի քանի վայրկյանում:
 

 

Գերմանացիները «կծկվող» մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)