Թե որքան արդյունավետ է վարսակի շիլայով սննդակարգը նիհարելու համար
Հերկուլեսյան դիետան հատուկ սննդակարգ է՝ նախատեսված նիհարելու համար, որի հիմքում վարսակի փաթիլներից պատրաստված շիլան է:
Ինչպես ներկայացնում է domashniy.ru կայքը` վարսակի փաթիլներով դիետայի արդյունավետությունը փորձարկվել և հաստատվել է բազմաթիվ կանանց կողմից: Այս սննդակարգով նիհարելը նաև մի շարք առավելություններ ունի այլ դիետաների համեմատ: Այն շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի համար:
Այս սննդակարգը հիանալի է նրանց համար, ովքեր ցանկանում են մեկ շաբաթում ձերբազատվել 3-7 կգ ավելորդ քաշից: Բացի այդ՝ այս սննդակարգն օգնում է ազատվել բշտիկներից և բարելավում է մաշկի ընդհանուր վիճակը:
Այս դիետան հեշտ կիրառելի է, քանի որ կարելի է այն տարբեր կերպ օգտագործել: Եթե շատ ժամանակ չունեք՝ պատրաստման վրա ծախսելու համար, կարող եք 1 բաժակ վարսակը եփել ջրում՝ ողջ օրվա համար և օգտագործել մի քանի անգամ: Աղ ավելացնել հարկավոր չէ:
Եթե չեք կարող միայն վարսակով սնվել, այն կարող եք համեմել քերած խնձորով, սալորով, բանանով կամ որևէ այլ մրգով: Ճաշին վարսակի շիլան կարելի է ուտել յոգուրտի կամ կեֆիրի հետ: Երբեմն կարելի է մեկ գդալ մեղր ավելացնել: Իսկ ընթրիքին ստիպված եք բավարարվել միայն վարսակի շիլայով:










