Audi-ն ներկայացրել է TT clubsport turbo սպորտային մեքենան (լուսանկարներ)

15:19 • 12.05.15

Audi ընկերությունը ներկայացրել է TT clubsport turbo սպորտային մեքենան, որը մայիսի 13-ից 16-ը ներկայացվելու է Ավստրիայում անցկացվելիք Wörthersee Tour փառատոնում, գրում է 3dnews.ru-ն:

 

Սպորտային մեքենան ունի 2.5 լիտրանոց 600 ձիաուժ հզորությամբ TFSI շարժիչ, որը կառավարվում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:

 

Audi-ն հայտնել է, որ մեքենայում տեղակայված էլեկտրականության կոմպրեսորը թույլ է տալիս խուսափել ուշացումներից շարժիչի ցածր պտույտների ժամանակ, ինչի շնորհիվ մեքենան 16 մետր է անցնում ընդամենը 2.5 վայրկյանում:

 

Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում, ընդ որում առավելագույն արագությունը կազմում է 310 կմ/ժ:

 

Մեքենայի արժեքը սկսում է 40 000 դոլարից: 

Audi-ն ներկայացրել է TT clubsport turbo սպորտային մեքենան (լուսանկարներ)