Google-ն անջատել է քարտեզները խմբագրելու հնարավորությունը վանդալների պատճառով
Google-ը դադարեցրել է օգտատերերին ճանապարհներ, գետեր, զբոսայգիներ և այլ օբյեկտներ նշելու հնարավորություն տվող Map Maker ծառայության աշխատանքը մի քանի սկանդալների պատճառով՝ կապված քարտեզների վրա ոչ ցենզուրային պատկերների հետ: Այս մասին գրում է interfax.ru-ն:
Ապրիլի վերջին Google-ի քարտեզների վրա Պակիստանի տարածքում հայտնվել է Android-ի լոգոտիպը, որը վիրավորում էր էլեկտրոնային տեխնիկայի մեկ այլ խոշոր արտադրողի: Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել և ջնջել այդ պատկերը քարտեզից: Ավելի ուշ օգտատերերը և լրագրողները Google-ի քարտեզների վրա ևս մի քանի ոչ միանշանակ պատկեր են հայտնաբերել:
Google-ում հայտարարել են, որ ծառայության աշխատանքի դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կզբաղեցնեն աշխատանքները: Ավելի վաղ քարտեզների մոդերացիայի համակարգը հիմնված էր ընկերության ներկայացուցիչների և վստահության բարձր վարկանիշով օգտատերերի համատեղ աշխատանքի վրա: Սակայն ընկերությունում նշել են, որ այդ համակարգը փաստացիորեն իր թերություններն ունի:










