Google-ի գործադիր տնօրենը Tesla Motors-ի հիմնադրին «անօթևան» է անվանել

15:34 • 12.05.15

Google ընկերության գործադիր տնօրեն Լարի Փեյջը պատմել է PayPal վճարային համակարգի, Tesla Motors-ի և SpaceX տիեզերական նախագծի հիմնադիր Իլոն Մասկի տարօրինակության մասին` նրան «անօթևան» անվանելով, գրում է Business Insider-ը:

 

Նա գործընկերոջ հասցեին նման մեկնաբանություն է արել՝ հարցազրույց տալով ժամանակակից ամենահայտնի նորարարներից մեկի մասին գրքի հեղինակ Էշլի Վենսին:

 

Գրքի անվանումն է «Իլոն Մասկ. Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի փնտրտուքները»:

 

Պետք է նշել, որ Իլոն Մասկը 13 միլիարդ դոլարի կարողության տեր է, իսկ Լոս Անջելեսում նա ունի 17 միլիոն դոլարանոց տուն, սակայն Սիլիկոնյան հովտում, որտեղ անշարժ գույք ունեն բոլոր հաջողակ և հսկա ընկերությունները, Մասկը ոչինչ չունի:

 

Այդ պատճառով, երբ նա այցելում է Սիլիկոնյան հովիտ, Լարի Փեյջին է դիմում նրա մոտ գիշերելու հարցով: 

Google-ի գործադիր տնօրենը Tesla Motors-ի հիմնադրին «անօթևան» է անվանել