Քանյե Ուեսթը 18 կարատանոց ոսկուց պատրաստված Apple Watch Edition ժամացույց է կրում (տեսանյութ)
Հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը հայտնի է հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի հանդեպ հատուկ սիրով: Վերջերս ռեփերին նկատել են ամբողջովին ոսկյա Apple Watch Edition ժամացույցը կրելիս:
Ինչպես նշում է redmondpie.com-ը, ժամանակակից գաջեթը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց:
Աղբյուրը մանրամասնում է, որ խիստ սահմանափակ թվով արտադրված ժամացույցից ունեն շատ քիչ աստղեր, որոնց թվում են երգչուհի Բեյոնսեն ու դիզայներ Կառլ Լագերֆելդը:
Հայտնի է, որ Ուեսթը ժամացույցը կրել է Չիկագոյում` բասկետբոլային խաղերից մեկի ժամանակ:










