Ձիթապտղի յուղն ու ընկուզեղենը նպաստում են հիշողության պահպանմանն ու ուղեղի աշխատանքի ակտիվությանը

19:00 • 12.05.15

Միջերկրածովյան սննդակարգը  փոխարինելով ձիթապտղի յուղի և ընկուզեղենի օգտագործմամբ՝ ավելի շատ կարելի է նպաստել ուղեղի աշխատանքի զարգացմանը, քան քիչ յուղայնությամբ սննդակարգով:
Ինչպես գրում է  Daily Mail-ը` նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 4 տարի հետևելով իսպանացիների կամ իտալացիների սննդակարգին, ովքեր այլ յուղային հավելումների փոխարեն ձիթապտղի յուղ են օգտագործում, հանգել են եզրակացության, որ այդ կերպ կարելի է բարելավել ուղեղի աշխատանքը մեծահասակների մոտ:


Միջերկարծովյան սննդակարգը տարածված էր Եվրոպայում, սակայն այժմ քիչ մարդիկ են  պահպանում այն: Այն հայտնի էր իր բարենպաստ ազդեցությամբ սրտի վրա, ինչպես նաև՝ քաղցկեղի կանխարգելման առումով: Բարենպաստ ազդեցությունը պայմանավորված է մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի, ընկուզեղենի և ամբողջական ձավարեղենի առկայությամբ, որոնք հարուստ են «առողջարար» ճարպերով,  որոնցով հարուստ է նաև ձիթապտղի յուղը` ի տարբերություն կարմիր մսի և կաթնամթերքի:
Նոր ուսումնասիրությունը պարզել է նաև, որ ձիթապտղի յուղն օգնում է բարելավել հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը և մտածողությունը:  Հետազոտությանը մասնակցել է 67 տարեկան  447 կին և տղամարդ:
 

Ձիթապտղի յուղն ու ընկուզեղենը նպաստում են հիշողության պահպանմանն ու ուղեղի աշխատանքի ակտիվությանը