Հրապարակվել են Սերեսի առեղծվածային սպիտակ լաքաների ամենաորակյալ լուսանկարները (լուսանկար)

12:27 • 12.05.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի ավտոմատացված միջմոլորակային Dawn կայանը նոր լուսանկարներ է ստացել Սերես գաճաճ մոլորակի վրա առկա առեղծվածային սպիտակ լաքաների վերաբերյալ:



Ինչպես նշում է lenta.ru-ն, ներկայում դրանք համարվում են լաքաները պատկերող ամենաորակյալ կադրերը: Դրանցում երևում է, որ լաքաները բաղկացած են բազմաթիվ փոքր լուսավոր կետերից:



Գիտնականները ենթադրում են, որ տվյալ լաքաները գոյացել են արևի լույսի` սառույցի վրա արտացոլման հետևանքով: Չի բացառվում, որ դրանք գոլորշի են արձակում: Այնուհանդերձ, գիտնականների համար դեռևս անբացատրելի է սպիտակ լաքաների առաջացման պատճառը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներն արվել են մայիսի 3-ին և 4-ին, երբ կայանը գաճաճ մոլորակից եղել է 13.600 կմ հեռավորության վրա։ 

 

Հրապարակվել են Սերեսի առեղծվածային սպիտակ լաքաների ամենաորակյալ լուսանկարները (լուսանկար)