Մեքսիկացի քաղաքական գործիչը նմանակի է փնտրում իր փոխարեն միջոցառումների այցելելու համար
Մեքսիկացի քաղաքական գործիչ Ռենատո Տրոնկո Գոմեսը մրցույթ է հայտարարել Facebook սոցցանցում` գտնելու իր նմանակին, ով կցանկանա իր փոխարեն այցելել պաշտոնական միջոցառումներին:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` մրցույթի հաղթողին 40 000 պեսո ($2,700) պարգևավճար է սպասվում, բացի այն ողջ ուշադրությունից, որ նա կարժանանա լրատվական դաշտի կողմից: Չարս հոգի արդեն մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Գոմեսը անկախ պատգամավոր է Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգում: Նա մտադիր է մրցույթի հաղթողին սովորեցնել իր նման խոսել ու շարժվել, ինչպես նաև` հոգ տանել իր գործերի մասին` սովորելով իր պարտականությունները: Նմանակը կաշխատի որպես իր օգնական, սակայն որոշ պարտականություններ չեն ներառվի աշխատանքում, ինչպես օրինակ` պաշտոնական պարտականություններն ու Գոմեսի ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը: Նա ստիպված չի լինի այցելել խորհրդարանակaն նսիտերին, քանի որ քվեարկության ժամանակ այնտեղ մատնահետքերն են կիրառվում:
Մրցույթը Գոմեսի էջում բաց է մինչև մայիսի վերջ, որից հետո կորոշվի հաղթողը:










