Dawn. հայտնի է դարձել Rolls-Royce-ի հաջորդ մոդելի անվանումը

12:06 • 13.05.15

Լուսանկարում պատկերված է Silver Dawn-ը

 

Մեքենաշինական ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Rolls-Royce-ը, գաղտնազերծել է իր հաջորդ մոդելի անվանումը` Dawn:

 

Ինչպես նշում է theverge.com-ը, այն ծագում է 1950-ականներին արտադրված Silver Dawn մեքենայի անվանումից: Հայտնի է, որ նորույթը ներկայացվելու է հաջորդ տարվա սկզբին:

 

Աղբյուրը նկատում է, որ 4 նստատեղ ունեցող մեքենան նախատեսված է և՛ կանաց, և՛ տղամարդկանց համար: Դրանում համատեղված կլինեն ավանդական դիզայնը, հարմարավետությունն ու նորարարական տեխնոլոգիաները:

Dawn. հայտնի է դարձել Rolls-Royce-ի հաջորդ մոդելի անվանումը