Բժիշկները դիմել են ՄԱԿ-ին՝ ահազանգելով սմարթֆոններից եկող մահացու վտանգի մասին

19:04 • 13.05.15

Ավելի քան 200 գիտնական դիմում է գրել ՄԱԿ-ին, որով կոչ է անում պաշտպանել ժամանակակից գաջեթների էլեկտրամագնիսական ճառագայթումից:  

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ International Business Times-ին հղումով, փորձագետների խոսքով` պլանշետների, նոութբուքերի, սմարթֆոնների բոլոր օգատերերը ընդգրկված են ռիսկային խմբում:

Գաջեթների ճառագայթումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասմանը բջիջներում, անգամ կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ:

Columbia University Medical Center-ի էլեկտրամագնիսական ճառագայթման ոլորտի մասնագետ Մարտին Բլանկի խոսքով՝  նման ճառագայթումը մեծացնում է նաև քաղցկեղով հիվանդանալու դեպքերը:

Գիտնականները ՄԱԿ-ին խնդրել են անվտանգության  միջազգային նորմեր սահմանել` կապված էլեկտրամագնիսական ճառագայթման հետ, ինչպես նաև աջակցել հասարակության շրջանում վտանգների մասին իրազեկման գործընթացին:

 

Բժիշկները դիմել են ՄԱԿ-ին՝ ահազանգելով սմարթֆոններից եկող մահացու վտանգի մասին