Ճապոնիայում տիրոջն աչքի ծիածանաթաղանթով ճանաչող սմարթֆոն են մշակում

23:35 • 13.05.15

Բջջային կապի ճապոնական NTT DoCoMo  օպերատորը միավորվել է  Fujitsu  ընկերության հետ՝ աշխարհում առաջին սմարթֆոնը մշակելու համար, որը տիրոջը կճանաչի աչքի ծիածանաթաղանթով:


Ինչպես գրում է Lenta.ru-ն` Engadget-ին հղումով, նոր տեխնոլոգիան նախատեսվում է օգտագործել գաջեթների և բջջային վճարումների  արգելափակումը բացելու համար:


Arrows NX F-04G-ը` նույնականացման յուրատեսակ համակարգով, բբջային օպերատորի և տեխնիկա արտադրող ընկերության կողմից մտածված է որպես պատասխան գողերին: Ընկերությունները վստահ են, որ աշխարհում կան շատ չարագործներ, որոնց չի շփոթեցնում կտրված մատի օգնությամբ բջջային վճարումներ անելու միտքը:


Եթե հաշվի չառնենք աչքի ծիածանաթաղանթով ճանաչման ծրագիրը, հեռախոսի մյուս բոլոր չափորոշիչները սովորական են՝ 5.2 դյում անկյունագծով էկրան, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Arrows NX F-04G-ը կաշխատի Android 5.0 օպերացիոն համակարգով:


Ենթադրվում է, որ սմարթֆոնն սկզբնական շրջանում կվաճառվի միայն Ասիայում, իսկ ժամանակի ընթացքում կհայտնվի նաև արևմտյան շուկաներում: 

 

Ճապոնիայում տիրոջն աչքի ծիածանաթաղանթով ճանաչող սմարթֆոն են մշակում