Կոճապղպեղը` որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց

23:46 • 13.05.15

Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին  գիտեն ողջ աշխարհում: Այլընտրանքային բժշկությունն այն կիրառում էր տարիներ շարունակ, երբ դեռ չկար ժամանակակից բժշկությունը: Օրինակ` Չինաստանում 2000 տարվա ընթացքում այն կիրառվել է ստամոքսի ցավը, արթրիտը, սրտխառնոցը և սրտի հետ կապված խնդիրները վերացնելու համար:


Ինչպես գրում է  Healthy Living House-ը` կոճապղպեղը շատ ուրիշ օգտակար հատկություններ էլ ունի՝ օգնում է նվազեցնել քրոնիկ բորբոքումը, ցավը, միգրենը, նպաստում է խոցերի, հոդացավերի և  շաքարախտի բուժմանը:


Կոճապղպեղն օգնում է տարատեսակ ցավերի ժամանակ, ինչպես նաև՝ մկանային կամ դաշտանային ցավերի: Այն օգտակար է մրսածության և կոկորդի ցավի ժամանակ: Կոճապղպեղով դեղամիջոց պատրաստելու  համար անհրաժեշտ է.


2 բաժակ զտված ջուր


Գազավորված ջուր


1 բաժակ կեղևազրկված, մանր կտրատված կոճապղպեղ


Մեղր` ըստ ճաշակի


1 լայմ` հյութաքամած:


Պատրաստելու համար եռացրեք երկու բաժակ ջուրը, ավելացրեք կոճապղպեղը, թողեք 5 րոպե միջին ջերմաստիճանի կրակի վրա: Այնուհետև թողեք սառչի և հարեք: Ստացված խառնուրդի մեկ բաժնին ավելացրեք 3 բաժին գազավորված ջուր, մատուցեք լայմի հյութի և բնական մեղրի հետ միասին:
 

 

Կոճապղպեղը` որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց