«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է Արմեն Կարապետյանին Վրաստանում և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին

18:32 • 13.05.15

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների տարածքում Արմեն Կարապետյանին ընկերության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին, գրում է nnit.ru կայքը: Արմենի հիմնական խնդիրը կդառնա տարածաշրջանում ընկերության բիզնեսի զարգացման և կորպորատիվ լուծումների  ռազմավարության մշակումը և իրականացումը:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ակտիվ համագործակցելու է պատվիրատուների, ինչպես նաև ընկերության գործընկերների հետ՝ նրանց աջակցություն տրամադրելով և նոր գործընկերներ գրավելով: Նա հիմնականում ուշադրություն է դարձնելու կորպորատիվ հաճախորդների և պետական հաստատությունների հետ աշխատանքին, որոնց IT-ենթակառուցվածքները վերջին ժամանակներս հաճախ հարձակումների թիրախ են դառնում:

Արմեն Կարապետյանը IT ոլորտում է աշխատում մոտ 8 տարի: 

«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է Արմեն Կարապետյանին Վրաստանում և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին