ՆԱՍԱ-ն ցուցադրել է մոլորակի առավել ամպամած և չոր վայրերը (լուսանկարներ)

14:13 • 13.05.15

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Aqua արբանյակի հավաքած տվյալների հիման վրա ստեղծված քարտեզ, որտեղ ներկայացված են մոլորակի առավել ամպամած և չոր վայրերը, գրում է lenta.ru-ն:

 

Արբանյակը տվյալները հավաքել է 2002 թվականի հուլիս ամսից մինչև 2015-ի ապրիլ ամիսը: Aqua-ն ուսումնասիրում է օվկիանոսային ջրի շրջանառությունը և մոլորակի կլիմայի վրա ամպերի ազդեցությունը:

 

Ամպամածության խտությունը ներկայացվել է գույներով, որտեղ կապույտը նշանակում է ամպերի բացակայություն, իսկ սպիտակը` մշտական ամպամածություն:

 

Այլ մանրամասներ կարող եք կարդալ ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:

ՆԱՍԱ-ն ցուցադրել է մոլորակի առավել ամպամած և չոր վայրերը (լուսանկարներ)