Ուկրաինայի նախագահը Facebook-ի միջոցով դիմել է Մարկ Ցուկերբերգին (լուսանկար)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով սոցցանցի ներկայացուցչություն բացել իր երկրում։ Դրա համար նա ընտրել է բավական օրիգինալ կապի միջոց. նախագահը նամակ է գրել է Ցուկերբեգին հենց Facebook-ում, գրում է ДНИ.ru-ն։
«Մենք պետք է օգտագործենք բոլոր հասանելի աղբյուրները՝ գլոբալ ընկերությունների արձագանքին հասնելու համար։ Ուկրաինային անհրաժեշտ է Facebook-ի սեփական ներկայացուցչությունը»,- գրել է Պորոշենկոն։
Նախագահի խնդրանքը կցված է եղել Ցուկերբերգի գրառմանը, ով խոստացել է պատասխանել իր կայքի օգտատերերի հարցերին մայիսի 14-ին։











