Samsung-ը ներկայացրել է իր ամենահզոր ռոբոտ-փոշեկուլը
Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է ընկերության պատմության ամենահզոր POWERbot կոչվող ռոբոտ-փոշեկուլը, գրում է ferra.ru-ն:
Արտադրողը հայտնել է, որ Samsung Digital Inverter նոր տեխնոլոգիայով աշխատող շարժիչի շնորհիվ այս ռոբոտ- փոշեկուլը նախորդ մոդելներից 60 անգամ ավելի հզոր է:
Փոշեկուլը համալրված է FullView Sensor սենսորով, որը թույլ է տալիս խուսափել կահույքի և այլ առարկաների հետ բախումից, իսկ Visionary Mapping plus համակարգը թույլ է տալիս կողմնորոշվել տեղանքում:
Ռոբոտին կարելի է նաև հրահանգ ուղարկել լազերի միջոցով, և փոշեկուլը կմաքրի մատնանշված հատվածը: Այն ունի մաքրման 7 ռեժիմ, ինչպես նաև ինքնալիքցքավորման գործառույթ:
Այն շուկայում հասանելի կլինի 2015-ի հունիսից` մոտ 1.600 դոլարով:










