Թայվանցի տղամարդը 20 տարի սպասել է ժամադրության չներկայացած աղջկան

08:15 • 13.05.15

Թայվանցի 47-ամյա տղամարդը 20 տարի շարունակ ամեն օր գնում է Թայնան գնացքի կայարան, որտեղ իր սիրելին խոստացել էր ժամադրության ներկայանալ: Այս մասին գրում է odditycentral.co֊m-ը։

Ահ Ջին չի պատմել՝ արդյո՞ք նախկինում իրենք միասին երբևիցե գնացել էին ժամանադրության, կամ սիրային հարաբերությունների մե՞ջ էին, թե՞ ոչ, բայց նա ամեն օր սպասում է իր սիրելիին։

Նա անօթևան է դարձել, քանի որ «սիրտը կոտրված է»։ 

Քաղաքապետարանը, լսելով և անհանգստանալով նրա պատմությամբ, որոշել է նրան հրավիրել ընթրիքի։ Նա նոր հագուստ է ստացել և ճաշել իր ընկերների, քաղաքպետարանի աշխատակիցների և իր ընտանիքի հետ։ 

 

 

Tainan-station