Նոր Զելանդիայում կպատրաստեն աշխարհի «ամենաչար» ռոբոտին
Նորզելանդական Touchpoint ընկերությունը պատրաստվում է թողարկել աշխարհում ամենաչար ռոբոտին, որի առաքելությունն է օգնել առևտրային ընկերություններին հանգստացնել բարկացած հաճախորդներին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ընկերությունն այս նախագծի իրագործման համար կատարել է կես մլն դոլարի ներդրում: Ենթադրվում է, որ ռոբոտը կթողարկվի տարեվերջին:
Աղբյուրը մանրամասնում է, որ չնայած ռոբոտը շատ ագրեսիվ է, սակայն դրանից պետք չէ սպասել վտանգավոր քայլեր: Դրա տվյալների բազայում ներբեռնված են բարկացած հաճախորդների հետ միլիոնավոր զրույցներ, որոնք ռոբոտը կրկնում է: Մեքենայի հիմնական գործառույթը նմանատիպ խոսակցությունները կրկնելն է ու բազմաթիվ վիրավորական արտահայտություններ անելը:










