Երկիր մոլորակին խոշոր երկնաքար է մոտենում (լուսանկար)

15:12 • 14.05.15

Երկիր մոլորակին այսօր՝ երևանյան ժամանակով ժամը մոտ 17:25-ին, կմոտենա 1999 FN53 խոշոր երկնաքարը: Այդ մասին հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Մոտ 1 կիլոմետր տրամագծով և հարյուր հազարավոր տոննա զանգվածով երկնաքարը կմոտենա Երկրին մոտ տասը միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

 

Այս երկնային մարմինը կարելի է վերագրել մերձերկրային երկնաքարերի խմբին, որոնք անվանվում են ապոլոններ: Այժմ հայտնի է մոտ վեց հազար նման օբյեկտ:

 

Ինչպես նշում է ՆԱՍԱ-ն, երկնաքարը երկրագնդի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, իսկ հենց գործակալության կողմից այն ներառված չէ պոտենցիալ վտանգավոր մերձերկրային օբյեկտների շարքում:

 

Գիտնականները պատրաստվում են տիեզերական մարմնի մոտեցումն օգտագործել դրա ուղեծրի չափսերը որոշելու համար:

Երկիր մոլորակին խոշոր երկնաքար է մոտենում (լուսանկար)