Honda-ն հետ է կանչել մոտ 5 մլն մեքենա
Ճապոնական Honda ավտոկոնցեռնը հետ է կանչել մոտ 5 միլիոն ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների հնարավոր անսարքության պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ հետկանչի է ենթակա 4,89 միլիոն ավտոմեքենա: Ավտոկոնցեռնի մտահոգությունն է առաջացնում անվտանգության բարձիկների պոմպը, որը կարող է պայթել թերությունների պատճառով:
Ընդ որում՝ նշվում է, որ պոմպը չի նախագծել և արտադրել Honda ընկերությունը: Ընկերությունն այս մասնիկը ստացել է Takata ընկերությունից:
Ավելի վաղ Takata-ի պոմպերի հետ կապված մտավախությունների պատճառով ընդհանուր առմամբ մոտ 6,5 միլիոն ավտոմեքենա են հետ կանչել ճապոնական Nissan և Toyota ավտոարտադրողները:










