Մոսկվայի մետրոյի գնացքներում կհայտնվեն ծալովի նստարաններ և բջջայինները լիցքավորող սարքեր

17:07 • 14.05.15

Մոսկվայի մետրոյի գնացքներում շուտով կհայտնվեն ծալովի նստարաններ և բջջայինները լիցքավորող սարքեր, գրում է kp.ru-ն։

 

Գնացքի նոր վագոնների մասին լրագրողներին հայտնել է «Մետրովագոնմաշ» ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Նիկիտենկոն։ Հենց այդ ընկերությունն է նոր գնացքի վագոններ տրամադրելու Մոսկվայի մետրոյին։

 

Նիկիտենկոյի խոսքով՝ արդեն 2017-ին մետրոյում կհայտնվեն կատարելագործված վագոններ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ տեսք կունենան լիցքավորող սարքերը, սակայն հայտնի է, որ դրանք կլինեն ոչ շարժական։

 

Նա նաև հայտնել է, որ բջջայինի լիցքավորում հնարավոր կլինի իրականացնել 10 րոպեում։ 

Մոսկվայի մետրոյի գնացքներում կհայտնվեն ծալովի նստարաններ և բջջայինները լիցքավորող սարքեր