Ինչպիսին կլինի Մարսը, երբ մարդիկ գաղութացնեն այն (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ աշխարհի մի շարք հարուստ ու առաջադեմ պետություններ բավական հավակնոտ մտադրություններ ունեն հեռավոր Մարս մոլորակը գաղութացնելու հարցում:
Թեև այդ ամենը դեռևս ցանկությունների մակարդակի վրա է, այնուհանդերձ՝ մարդիկ զարկ են տալիս երևակայությանն ու փորձում պատկերացնել, թե ինչպիսին կլինի «կարմիր մոլորակը», երբ մարդիկ այնտեղ գաղութ հիմնեն:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, շվեդ նկարիչ Վիլ Էրիքսոնը հետաքրքիր նկարազարդումների տեսքով ներկայացրել է գաղութացված Մարսի իր տեսլականը:
«Ինձ անչափ ոգևորում է բոլորովին այլ մոլորակի վրա կյանքը նորից սկսելու գաղափարը: Դա հնարավորություն կտա մարդկությանը դասեր քաղել սեփական սխալներից ու, հավաքական գիտելիքներ կիրառելով, մի նոր, գեղեցիկ բան ստեղծել: Թեև Մարսի գաղութացումը տեխնիկապես անչափ բարդ մարտահրավեր է, սակայն այն շարունակում է տիեզերքում բնակություն հաստատելու համար լավագույն վայրը մնալ»,- ասել է 26-ամյա շվեդը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, մտադիր է 2030-ականներին Մարս ուղարկել առաջին մարդկանց:















