ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին

10:18 • 14.05.15

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Այդ մասին ասված է Ռուսաստանի կառավարության կայքում, հայտնում է ria.ru-ն:

 

Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը:

 

«Հանձնարարել Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասված է փաստաթղթում:

 

Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Դրա հետ մեկտեղ առաջին երեք տարում ընթանում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բացի այդ, բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ստանալ պրոֆեսիոնալ գիտելիքներ նաև հայերենով: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ։

 

 

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին