Vivo-ն ներկայացրել է Vivo X5 Pro սմարթֆոնը, որը «սելֆիի» համար 8ՄՊ տեսախցիկ ունի (լուսանկարներ)

14:15 • 14.05.15

Vivo ընկերությունը ներկայացրել է X5 Pro սմարթֆոնը, որի մասին համացանցում տեղեկություններ էին շրջանառվում արդեն մի քանի շաբաթ, գրում է 3dnews.ru-ն։

 

Նորույթն ունի գերբարակ պատյան՝ 6.4 մմ հաստությամբ, ինչպես նաև մի շարք գործառույթներ։

 

Սմարթֆոնի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 615 պրոցեսորը՝ 1.7 ԳՀց հզորությամբ։

 

«Սելֆիների» սիրահարների համար սմարթֆոնն ունի առջևի 8ՄՊ տեսախցիկ, ինչպես նաև 13ՄՊ հետևի տեսախցիկ։

 

Այն ունի նաև 5.2 դյույմանոց Super AMOLED 2.5D full-HD էկրան։ Աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով։

 

Սարքի չափսերն են 147,9 × 73,45 × 6,44 մմ։ Արժեքը 440 դոլար է։ 

 

Vivo-ն ներկայացրել է Vivo X5 Pro սմարթֆոնը, որը «սելֆիի» համար 8ՄՊ տեսախցիկ ունի (լուսանկարներ)