Միասեռ ամուսնությունների օրինականացումը մարդկության պարտությունն է. Վատիկան

08:50 • 27.05.15

Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը խիստ քննադատության է ենթարկել Իռլանդիայում հանրաքվեի արդյունքները, որոնց ընթացքում ընտրողների 62%-ը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, գրում է Deutsche Welle-ն։

 

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը հայտնել է, որ «շատ է տխրել» իռլանդացիների որոշման պատճառով։

 

«Ես կարծում եմ, որ չպետք է խոսել միայն պարտության մասին, որը հասցվել է քրիստոնեական արժեքներին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- ասել է Վատիկանի պաշտոնյան։

 

Կաթոլիկ եկեղեցին պետք է «ուշադրություն դարձնի այդ իրողությանը», բացատրել է Պարոլինը։ Կարդինալի խոսքով՝ Վատիկանի ուշադրության կենտրոնում կմնա ընտանիքի ինստիտուտը։ «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան, որ պաշտպանենք և ոգևորենք ընտանեկան հարաբերությունները»,- նշել է պետական քարտուղարը։