Նորվեգիայի վարչապետը և ես լավ հեռախոսազրույց ունեցանք Զելենսկու հետ. քննարկեցինք նախագահ Պուտինի հետ նախորդ հեռախոսազրույցը. Ֆինլանդիայի նախագահ
Նորվեգիայի վարչապետը և ես լավ հեռախոսազրույց ունեցանք Զելենսկու հետ. քննարկեցինք նախագահ Պուտինի հետ նախորդ հեռախոսազրույցը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
«Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և ես լավ հեռախոսազրույց ունեցանք Զելենսկու հետ:Մենք քննարկեցինք նախագահ Պուտինի հետ մեր նախորդ զրույցը:
Ֆինլանդիան և Նորվեգիան կշարունակեն աջակցել Ուկրաինային և արդար ու տևական խաղաղություն գտնելու ջանքերին»,- գրել է Ստուբը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում:











