Ընդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան
Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը, պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն:










