Հնդկաստանում «ջրի կանայք» ապրում են միայն ընտանիքի համար ջուր բերելու նպատակով
Հնդկաստանի երաշտից տուժած գյուղերում տղամարդիկ երկրորդ կամ երրորդ կին են ունենում, որոնց միակ պարտականությունը միայն ընտանիքի համար ջուր բերելն է:
Ինչպես գրում է Oddity Central-ը` նրանք ամեն օր մի քանի անգամ երկար ճանապարհ են անցնում` ուղևորվելով դեպի միակ ջրի աղբյուրը և հսկայական տարաներով ջուր կրելով` գլխներին դրած:
Կյանքը դժվար է չոր գյուղերում, ինչպիսին Դենգանմալն է, որ գտնվում է Մումբայից 150 կմ հեռավորության վրա: Ամուսինները զբաղված են հողագործությամբ և անասուններ պահելով, իսկ կանայք` տնային հոգսերով ու երեխաների դաստիարակմամբ: Եվ մեկը տարվա մեջ առնվազն 8 ամիս, երբ անձրև չի գալիս շրջանում, պետք է աղբյուրից ջուր բերի, որը գտնվում է կիլոմետրեր հեռավորության վրա: Ահա թե ինչու երկու կամ երեք կին ունենալը արտասովոր չէ այս շրջաններում:
Տղամարդիկ երեխաներ են ունենում միայն առաջին կնոջից, իսկ մյուսների միակ պարտականությունը ընտանիքի համար ջուր բերելն է` տանիքի և ամուսնացած կնոջ սոցիալական կարգավիճակի դիմաց: Նրանց հենց այդպես էլ անվանում են` ջրի կանայք:










