Քիմ Քարդաշյանի քույրը ցնցել է Անթալիան. լուսանկարներ
Թուրքական Hurriyet Daily News-ը գրում է, որ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` հայտնի մոդել Քենդել Ջեները ցնցել է Անթալիան` նորաձևության ցուցադրության ժամանակ:
Պոդիումների աստղ Քենդելը մասնակցել է Dosso Dossi նորաձևության ցուցադրությանը Թուրքիայի հայտնի հանգստավայրում:
Նշվում է, որ 19-ամյա մոդելը բաց է թողել իր փեսայի` Քանյե Ուեսթի ծնունդը` հատուկ Թուրքիա գալու համար: Ցուցադրության ընթացքում Քենդելը հանդես է եկել 5 տարբեր կերպարանքներով:
Լուսանկարները հնարավոր է տեսնել աղբյուր կայքի էջում` հղումով:










