Մթերքներ, որոնք չի կարելի նորից տաքացնել

15:46 • 16.06.15

Մեզանից շատերը ճաշից կամ ընթրիքից մնացած սնունդը սովորաբար նորից տաքացնում են միկրոալիքային վառարանում և ուտում: Սակայն պարզվում է, որ կան մի շարք մթերքներ, որոնք 2-րդ անգամ տաքացնելը շատ վտանգավոր է առողջության համար:

 

Healthylifeland.com կայքը ներկայացնում է 7 մթերք, որոնք 2-րդ անգամ տաքացնելուց հետո կորցնում են իրենց սննդային արժեքն ու մեծ ռիսկի ենթարկում մարդու առողջությունը:

 

Սպանախ


Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք տաքացնելուց հետո վերածվում են քաղցկեղածին նիտրիտների:
 

Նեխուր (քարավուս)
Այն սպանախի պես պարունակում է մեծ թվով նիտրատներ:

 

Ճակնդեղ, բազուկ
Այս բանջարեղենը 2-րդ անգամ ջերմային վերամշակման ենթարկվելուց հետո կորցնում է իր բոլոր սննդարար հատկությունները:
 

 

Կարտոֆիլ
Այն 2-րդ անգամ տաքացնելուց հետո ձեռք է բերում է մեծ քանակությամբ թունավոր նյութեր:
 

Ձու
Ձուն ևս շատ թունավոր նյութերով է համալրվում:
 

Հավի միս
Այն հարկավոր է ուտել պատրաստելուց անմիջապես հետո, իսկ եթե ցանկանում եք ուտել նախորդ օրվանից մնացած հավի միսը, ապա այն սառը վիճակում կերեք:
 

Սունկ
Սնկերը պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, որոնք տաքացնելու ժամանակ դառնում են վնասակար առողջությանը` հատկապես սրտին ու աղեստամոքսային համակարգին:

Մթերքներ, որոնք չի կարելի նորից տաքացնել