Ոստիկանները ցրել են ցուցարարներին, բերման է ենթարկվել 237 մարդ (տեսանյութ)

09:09 • 23.06.15

Երևանի Բաղրամյան պողոտայում այսօր առավոտյան՝ 05.40-ի սահմաններում ոստիկանները ջրցան մեքենայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։


Ոստիկանները նաև ցրել են Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին։


Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 237 մարդ։ 


Tert.am–ի տեղեկություններով յոթ անձ դիմել է բուժօգնություն ստանալու համար, որոնցից երեքը հոսպիտալացվել են։


Ժամը 08.30-ի դրությամբ Բաղրամյան պողոտան փակ է մինչև Պռոշյան խաչմերուկի հատվածը։ 


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի նախաձեռնող «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվ անդամների ֆեյսբուքյան էջերում ևս այս պահի դրությամբ նոր գրառումներ չկան, վերջին գրառումներն արված են երեկ այն մասին, որ իրենք Բաղրամյան պողոտայում են։


Տեսանյութը՝ Azatutyun.am–ի

 

Տեսանյութը՝ Lragir.am–ի