Ֆրանսիայում ահաբեկչություն իրականացրած իսլամիստը կտրել է զոհի գլուխը և կախել գործարանի ցանկապատից

14:39 • 26.06.15

Ֆրանսիայում Air Products քիմիական գործարանի վրա հարձակում գործած ահաբեկիչը կտրել է ահաբեկչության հետևանքով մահացած մարդու գլուխը, այն կախել գործարանի ցանկապատից, հաղորդում է gazeta.ru-ն։



Հայտնի է դարձել նաև, որ կտրած գլխի վրա գրառումներ են արվել արաբերենով։



Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Լիոն քաղաքի մոտակայքում:

 

Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկը, ով ձերբակալվել է, հրաժարվում է խոսել։



«Ձերբակալված տղամարդն այս պահին հրաժարվում է ցուցմունք տալ և բացահայտել իր անձը»,- հայտնել է լրագրող Սորեն Սելովը:

 

Le Parisien-ը հայտնում է, որ ահաբեկչության հետ կապված մեկ այլ ենթադրյալ ահաբեկիչ սպանվել է հատուկ գործողության ընթացքում: