Չվերթ, որը տևեց 2 րոպե. Ինդոնեզիայի ավիավթարը` ֆոտոշարքով
«Լենտա»-ն ֆոտոռեպորտաժ է ներկայացրել Hercules C-130 օդանավի աղետի վայրից:
Այսօր առավոտյան Բունգուրան կղզու ռազմական հենակետից թռիչք իրականացրած այս օդանավի թռիչքը տևել էր ընդամենը 2 րոպե:
5 կմ թռչելուց հետո օդանավը ընկել էր Ինդոնեզիայի Մեդան քաղաքում` հյուրանոցի ու կից շենքերի վրա: Հայտնի է, որ վերջին վայրկյաններին օդաչուն հասցրել էր հայտնել շարժիչի հետ կապված խնդրի մասին և փորձել էր հետադարձ ուղղություն վերցնել:
Օդանավի 113 ուղևորները, հիմնականում` զինվորականների ընտանիքների անդամներ, զոհվել են:
.jpg)






















